Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Կայարանը» ներկայացնում է բացառապես արձակ գործեր

«Կայարանը»  ներկայացնում է բացառապես արձակ գործեր
20.07.2013 | 12:42

Լույս է տեսել արձակագիրների «Կայարան» գրական ակումբի համանուն տարեգիրքը:

«Կայարան» ակումբը գործում է 2012-ից: Ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարեգիրքը ներառում է բացառապես արձակ գործեր` պատմվածքներ, վիպակ, էսսեներ, թարգմանություններ, առանձին բաժնով ներկայացված են նաև երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Տարեգրքի հրատարակմանը բացառապես աջակցում է «էդիթՊրինտ» հրատարակչությունը:

Ակումբը հրապարակման է ներկայացրել ժամանակակից պատմվածքների արաբերեն ժոողովածու, Հովիկ Վարդումյանի, Նելլի Շահնազարյանի, Սուսաննա Հարությունյանի գրքերը, որոնք կտպագրվեն պետպատվերի շրջանակում: Նախատեսվում է հիմնել նաև էլեկտրոնային ժողովածու` արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար:

Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ կայարանցիները սեպտեմբերից հավաքվելու են Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Գրական հանդիպումները տեղի են ունեն 10 օրը մեկ: Ակումբն ունի նաև երիտասարդական բաժանմունք, որտեղ մեծ թիվ են կազմում մարզերի երիտասարդ գրողները:

Հավելենք, որ «Կայարան» գրական հանդեսը վաճառվում է «Նոր գիրք», «Էդիթ Պրինտ» և «Նոյան տապան» գրատներում:

Ակումբի նախագահն ասաց, որ անցյալ տարի տարեգիրքը գնել են մայրաքաղաքի գրեթե բոլոր գրադարանները` բացառությամբ ԵՊՀ-ի և ԵՊԼՀ- գրադարանների: Ի դեպ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին չի հետաքրքել նաև ժամանակակից արձակի ռուսերեն, անգլերեն, հայերեն ժողովածուն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ